Կառավարությանը կներկայացվի ամառվա ընթացքում ժամանցային միջոցառումների կազմակերպման ծրագիր
Общество
«Նկատի ունենալով ամառային շրջանի սկիզբը և կարևորելով հանրապետությունում զբոսաշրջային միջավայրի ձևավորումը՝ հանձնարարում եմ ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին, մարզպետներին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին և առաջարկում Երևանի քաղաքապետին՝ մեկ շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին այգիներում, պուրակներում մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար կազմակերպել ժամանցային միջոցառումների ծրագրեր»,- Արմենպրեսի հաղորդմամբ,ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ծրագրերում պետք է ընդգրկվեն բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն: Կարապետյանը հանձնարարեց նաև այդ միջոցառումների ծրագրերի վերաբերյալ ապահովել տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար: