Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է 482.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.64 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.26 դրամ (աճել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 268.33 դրամ, ոսկի՝ 19,627.57 դրամ, պլատին՝ 14,679.6 դրամ։