Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նոր գլխավոր մարզիչ ունի
СпортԻտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին նշանակվել է «Զենիթի» գլխավոր մարզիչ:
Մարզիչը Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մանչինին փոխարինում է Միրչա Լուչեսկուին, ում գլխավորությամբ «Զենիթը» զբաղեցրել է Ռուսաստանի առաջնության 3-րդ հորիզոնականը:
Մանչինիի վերջին աշխատավայրը եղել է «Ինտերը» որը գլխավորել է 2014-ից 2016 թվականներին: