Համաշխարհային տնտեսությանը գյուղմթերքի դեֆիցիտ է սպառնում. Տիգրան Սարգսյան
ЭкономикаՀամաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղատնտեսական մթերքների դեֆիցիտ Է դիտվելու, ինչը նշանակում Է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի: Այդ մասին Պտերբուրգի 21-րդ միջազգային տնեսական համաժողովի շրջանակներում «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել Է, որ այսօրվա բանակցային գործընթացում ամենաքննարկվող հարցերը վերաբերում են հենց գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանն ու ներմուծմանը: ԵԱՏՄ-ի մեջ մտնող երկրներում արտադրվող ապրանքները ճանաչելի են շուկայում, իսկ այն փաստը, որ այդ պետությունների գյուղատնտեսությունը զարգանում Է շատ բարձր տեմպերով, խոսում Է մատակարարումների ավելացման լայն հնարավորությունների մասին, հավելել Է Տիգրան Սարգսյանը: