Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС


Երեխաները հունիսմեկյան միջոցառման են մասնակցել Փաստաբանների պալատում

Общество

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունիսի մեկին կազմակերպել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից՝ հավելելով. «Երկու մասից բաղկացած միջոցառումը հագեցած էր գիտահանրամատչելի ծրագրով, ուրախ ժամանցով և նախապես հայտարարած մրցույթների մրցանակաբաշխությամբ: Երեխաներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ շնորհավորելով տոնի առթիվ, մաղթել հաջողություններ և անհոգ մանկություն: 

Հունիսի մեկին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը Մանանա կենտրոնի հետ համատեղ հայտարարել էր երեխաների իրավունքներին առնչվող լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարի մրցույթ: Մրցույթի մեկնարկից սկսած մինչև ավարտը հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներից ու պատանիներից ստացվել էր 50-ից ավելի հայտ: Մանանա կենտրոնի պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել էր տարբեր տարիքային խմբերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ, ինչպես նաև խրախուսվել էին որոշ աշխատանքներ:

Հայտարարված մրցույթին իրենց մրցանակներով միացել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրողների միությունը, ԱՐԱՏՏԱ իրավախորհրդատվական կազմակերպությունը, Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը: Մինչ մրցանակակիրների անունները հայտարարելը՝ երեխաները մասնակցել են Մանանա կենտրոնի սաների կողմից նկարահանված երեխաների իրավունքների մասին ֆիլմ վիկտորինային՝ պատասխանելով իրավունքներին առնչվող հարցերին: 

Մրցույթների մասին ներկաներին տեղեկացրել է Մանանա կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը՝ շեշտելով ազատ մտածողության և ասելիքը ճիշտ շարադրելու կարևորությունը: 

Լուսանկարների մրցույթում տարբեր տարիքային խմբերում առաջինից երրորդ մրցանակակիրներն են`

- առաջին տեղ՝ Զարուհի Գևորգյան (Լճափ, Գեղարքունիք), Արտյոմ Մամյան (Կողբ, Տավուշ), Լիլիթ Վարդանյան (Երեւան), 

- երկրորդ տեղ՝ Մարինե Նիկողոսյան (Կաքավասար, Շիրակ), Իզա Ասծատրյան (Հալիձոր, Սյունիք), Վիլյամ Հովհաննիսյան (Երևան).

- Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել են՝ Անուշ Հովհաննիսյան (Արմավիր), Ստելլա Ավետիքյան (Դսեղ, Լոռի): Խրախուսական մրցանակ է ստացել Եվա Խեչոյանը՝ Չարենցավան, Կոտայք:

Ֆիլմի սցենարի առաջին մրցանակը ստացել է Անուշ Աբրահամյանը (գ. Ներքին Գետաշեն, Գեղարքունիք), երկրորդ տեղի մրցանակակիր է դարձել Անի Ավետիսյանը (Ոսկեհատ, Արաագածոտն), Երրրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Բաբայանը (Վայոց ձոր, գ․ Մալիշկա):
Խրախուսական մրցանակ են ստացել Մարատ Սիրունյանը (Լոռու մարզ, գ․ Լեռնավան) և Լիլիթ Խլղաթյանը (Լիճք, Գեղարքունիք):

Էսսեի մրցույթի հաղթողներ են ճանաչվել`

-Առաջին տեղ՝ Լուսյա Բալաբեկյան (Հրազդան, Կոտայք), Զարուհի Գևորգյան, (Լճափ), Էդուարդ Թամամյա (Երևան),

-Երկրորդ մրցանակային տեղում էին Անուշ Մկրտչյան (Շենիկ, Արմավիր), Անի Ավետիսյան (Ոսկեհատ, Արագածոտն), Ալեքսանդր Սահակյան (Երևան).

- Երրորդ տեղի համար նախատեսված մրցանակը ստացել են՝ Անահիտ Մկրտչյան (Հրազդան, Կոտայք), Անի Ղուլինյան (Դսեղ, Լոռի), Աննա Խաչատրյան (Երևան):

Լավագույն սցենարի հեղինակը Մանանա կենտրոնի կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ սեփական սցենարի նկարահանման: Հատուկ մրցանակ է հանձնվել նաև մի էսսեի իրական հերոսին՝ փոքրիկ Սառային, ով սովորելուն զուգահեռ նաև հելունագործությամբ է զբաղվում՝ օգնելով սոցիալապես անապահով ընտանիքին:

Մրցանակակիրներին շնորհավորել է նաև Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ մաղթելով չլինել սովորական, այլ փորձել ստեղծագործական մոտեցմամբ վերաբերել կյանքին: ԱՐՐԱՏԱ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ առանձին տոն ունենալը իսկապես շատ հաճելի է, սակայն պետք է գիտակցել, որ այս տոնը ստեղծվել է անհրաժեշտաբար, երբ ի հայտ են եկել երեխաների իրավունքները սահմանելու, դրանք չոտնահարելու մարդկային պահանջները: Նա երեխաներին մաղթել է ճիշտ կարողանալ օգտագործել իրենց ազատությունը և այն ոչ թե զենք դարձնել, այլ հնարավորություն ստեղծագործելու և կյանքը դեպի լավը փոխելու:

Ավելի փոքրիկների համար նախատեսված ժամանցային ծրագրում ելույթ են ունեցել «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական գեղագիտական կենտրոնի սաները և Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները: Ցուցադրվել է քիմիական շոու ծրագիր, եղել է հյուրասիրություն, փուչիկների շոու և այլ հետաքրքիր խաղեր: Հյուրասիրությանը հետաքրքիր թխվածքաբլիթներով մասնակցել է նաև MY PARTY կազմակերպությունը»:

Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалось