Վալվերդե. Հուսով եմ` կվայելեմ Մեսսիի խաղը և կօգնեմ նրան դառնալ ավելի լավը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ աշխատելու սպասելիքներով:
«Ինձ մեծ բախտ է վիճակվել աշխատել Մեսսիի հետ, այդպիսի իրավիճակ կյանքում մեկ անգամ է լինում: Դուք կարող եք կարծել, թե Մեսսին հասել է իր կարիերայի գագաթնակետին, սակայն հաջորդ օրը նա անպայման ձեզ կզարմացնի:
Հուսով եմ` կվայելեմ նրա խաղը և կօգնեմ նրան դառնալ ավելի լավը»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Լուիս Էնրիկեին: Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: