Մոսկվայի «Արարատը» կփորձի ձեռք բերել Արշակ Կորյանին
СпортՄոսկվայի «Արարատը» շարունակում է տրասֆերային արշավը եւ ունի լուրջ նպատակներ:
Championat.com-ը գրում է, որ նորաստեղծ ակումբը հետաքրքրվում է հոլանդական «Վիտեսի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանի ծառայություններով: Ավելի վաղ նշվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի ռուսական, բելգիական եւ ավստրիական ակումբներից եւ քննարկում է «Վիտեսից» հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, բայց հետագայում ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում: Այս մրցաշրջանում հարձակվողը հիմնականում խաղում էր «Վիտեսի» երիտասարդական թիմում: