Դավիդ Յուրչենկոն՝ «Անժիի» լավագույն ֆուտբոլիստ
СпортՌուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է Մախաչկալայի «Անժիի»՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է ակումբի սոցիալական կայքերի էջերում:
31-ամյա դարպասապահը գերազանցել է ռուս դարպասապահ Ալեքսանդր Բելենովին ու Կոսովոյի հավաքականի կիսապաշտպան Բերնարդ Բերիշային: Ռուսաստանի ավարտված առաջնությունում Յուրչենկոն մասնակցել է 12 խաղի եւ բաց թողել 20 գոլ:
Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն Հայաստանի հավաքականից հրավեր էր ստացել առաջիկա խաղերին մասնակցելու համար, սակայն նա չի միացել ազգային թիմին: Նրա փոխարեն Հայաստանի հավաքական է հրավիրվել «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը: