Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը
СпортՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի առաջատար գրոսմեյստեր Լևոն Արոնյանը 2793 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Լավագույն հարյուրյակում են նաև գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (64-րդ տեղ, 2679) և Վլադիմիր Հակոբյանը (84-րդ, 2667):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 28-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 57-րդ (2412):