50 համայնքում կիրականացվեն արոտավայրերի բարելավման ծրագրեր
ЭкономикаՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկու ծրագրերի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու, սեփականության իրավունքով հանձնելու և ամրացնելու մասին» որոշում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրերի գլխավոր նպատակն է արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումը հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: «Արդյունքում էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 50 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը և կբարձրանա գյուղատնտեսության նախարարության համակարգի 3 կազմակերպության կանոնադրական գործունեության արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: