Նովակ Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց և դուրս եկավ «Ռոլան Գարոս »-ի 4-րդ փուլ
СпортԱշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում:
«Ռոլան Գարոս»-ի երրորդ փուլում Ջոկովիչը մրցում էր Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանի հետ: 3 ժամ 18 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց 7:5, 3:6, 6:3, 1:6, 1:6 հաշվով: Հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը, ով առանց մեծ դժվարության հետագա պայքարից դուրս թողեց Նիկոլոզ Բասիլաշվիլիին: