Լակազետ. ՊՍԺ-ից առաջարկ ունեի, սակայն ցանկությունս Ֆրանսիայի սահմաններից դուրս հանդես գալն է
СпортԼիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ:
«ՊՍԺ-ն նախորդ տարվա ամռանը հետաքրքրված է եղել իմ ծառայություններով: «Օլիմպիկը» լքելու դեպքում կցանկանայի հանդես գալ Ֆրանսիայի սահմաններից դուրս»,- Լակազետի խոսքն է մեջբերում «L'Équipe»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Աթլետիկոն»:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ: