«Փյունիկ»-ի նոր սեփականատերը նպատակ ունի շեշտը դնել մարզադպրոցի ֆուտբոլիստների վրա
СпортԵրևանի «Փյունիկ»-ի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նպատակ ունի ներդրումներ կատարել մարզադպրոցի զարգացման գործի, այլ ոչ թե լեգիոներների հրավիրելու վրա:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մոսկվայաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: «Ակումբը ձեռք բերելու գաղթափարներից մեկն այն էր, որ ակումբի վարած քաղաքականությունը մոտ էր ինձ, այսինքն` շեշտը դնել ոչ թե լեգիոներների, այլ մարզադպրոցի սաների վրա: Մենք մեծ հեռանկարներ են տեսնում ակումբի հետ միասին: Նպատակ ունենք ներդրումներ կատարել սեփական մարզադպրոցի վրա: Հստակ թվեր չեմ կարող ասել, բայց կարծում եմ տարեկան մոտ երկու միլիոն դոլեր կարող ենք ներդնել: Թեպետ նորեկ եմ այս գործում, սակայն մեծ ցանկություն ունեմ զարգացնելու հայկական ֆուտբոլը: Դեռևս վաղ է առաջիկա քայլերի մասին հստակ խոսել»,-ասաց Սողոմոնյանը:
Վերջինս խոսեց նաև ակումբի նոր անվան մասին` փաստելով. «Իրոք նպատակ ունենք փոխելու ակումբի անունը, բայց դեռ չենք կողմնորոշվել: Շատ անուններ կան, կարող եմ նշել մեկը, օրինակ` «Արագած»: Սակայն իրավաբանական հարցեր են առաջ գալիս, մրցաշրջանը սկսվի, կկողմնորոշվենք: Իսկ ինչ կապված է փոփոխությունների հետ, ապա դրանք մեծ չեն լինի, բայց արդեն ունեն նոր մարզական տնօրեն` Արմեն Գյուլբուդաղյանցը»:
Սողոմոնյանը կարծիքով՝ ակումբի խնդիրը ավելի հեռուն նայելն է: Թիմը մտադիր է հեռանկարային ներդրումներ անել մանկապատանեկան դպրոցի սաների վրա: «Իսկ ինչ վերաբերում է արտասահմանից մասնագետներ հրավիրելուն, ապա տեսնում եմ և դրական, և բացասական կողմերը: Սակայն ամեն ինչ չէ, որ կարողանում ես հարմարեցնել ազգային մենթալիտետի հետ»,-եզրափակեց Սողոմոնյանը: