Լմբատավանքի եկեղեցու տարածքում 22-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել
ОбществоՇիրակի մարզում, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։40-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հայտնել են, որ Լմբատավանք եկեղեցու տարածքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ տեղափոխվածը Արթիկ քաղաքի բնակիչ 22-ամյա Հայկարամ Վ.-ն է, որը եկեղեցու բակում փորձել է ինքնասպանություն գործել էլեկտրասյունից հակի թելով կախվելու միջոցով։ Այն կանխվել է քաղաքացիների կողմից։
Աղբյուրի տեղեկություններով, Հայկարամ Վ.-ն տառաում է «օրգանական ծագման էմոցիոնալ կայունության խանգարում, ագրեսիվ վարք» հիվանդությամբ: