Կասկած չունեմ, որ հաջողությունները և նվաճումները շարունակելու են ուղեկցել «Փյունիկ» ակումբին. Ռաֆիկ Հայրապետյան
СпортԵրևանի «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանը լիահույ ս է, որ ակումբի սեփականատերերը հաջողություններ կգնացեն թիմի հետ:
«Կուզեի իմ շնորհակալական խոսքը ասել Պարոն Սողոմոնյանին: Վերջապես հայտնվեց մեկն, ով կարող է մեր գործը շարունակել: Կասկած չունեմ, որ հաջողությունները և նվաճումները շարունակելու են ուղեկցել «Փյունիկ» ակումբին: Մաղթում եմ թե ակումբին, թե նոր սեփականատերերին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Այս գործարքը տեղի ունեցավ առաջնահերթ նրա համար, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և իր ընտանիքի անդամները որևէ կապ չունենան ինչ որ ակումբի հետ: Նպատակահարմար են համարել պարոն Սողոմոնյանին հանձնել ակումբի տնօրինումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
«Փյունիկ»-ը 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ տիրացել Հայաստանի գավաթին և 9 անգամ սուպերգավաթին: