Սենթ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատիվ է համարում Հայաստանի թիմի հետ մրցելը
СпортՍենթ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասսիի կարծիքով Հայաստանի հավաքականը լավ թիմ է և իր համար հպարտություն է մրցել նման թիմի հետ:
«Այո, դա իմ աշխատանք է հետևել մեր մրցակիցների խաղերին: Իսկ եղանակը իսկապես շատ հաջող է և այն շատ նման է այն եղանակին, որը մենք ունենք Սենթ-Քիթսում: Մեր թիմի կազմում ունենք երկու տիպի խաղացողներ: Մենք ունենք ներքին առաջնությունում, որտեղ խաղում են տաղանդավոր մարզիկներ, սակայն նրանք հայտնի չեն աշխարհին: Սակայն ունենք նաև ֆուտբոլիստներ, ում ծնողները ծնվել են Սենթ Քիթսում: 13 խաղացողներ ունենք, ովքեր ծնվել են երկրից դուրս: Մենք նպատակներ ունենք 2022 և 2019 թվականների առաջնությունների»,- խաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պասսին:
Վերջինիս խոսքով՝ թիմը փորձելու է դրական արդյունքի հասնել: «Հպարտություն է խաղալ Հայաստանի հավաքականի հետ և կփորձենք լինել մրցունակ հակառակորդ: Մեզ համար գրանցված արդյունքները կարևոր են: Ես չեմ եկել 11.000 կիլոմետր անհաջողության համար: Մենք փորձելու ենք դրական արդյունքի հասնել»,-ասաց մարզիչը:
«Մենք մրցում ենք ամբողջ հավաքականի դեմ և ոչ միայն Մխիթարյանի: Եթե մենք հաղթենք վաղը, ապա Հայաստանը կպարտվի թիմի, որն ունի 3 անգամ ավելի շատ բնակչություն ունի, քան այս մարզադաշտ է, այսինքն 42 հազար բնակիչ»,-եզրափակեց մարզիչը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հունիսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Սենթ Քիթս և Նևիսի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին