2017թ. 1–ին եռամսյակում ՀՀ-ում 9,6 մլրդ դրամ վճարվել է ապահովագրության համար, հատուցվել է 4,1 մլրդ դրամ. ԱՎԾ
ОбществоԱՎԾ-ն ներկայացրել է ապահովագրական ընկերությունների գործունեությունը 2017 թվականի առաջին եռամսյակում, ըստ որի՝ ապահովագրավճարների ծավալը կազմել է 9 մլրդ 671 մլն դրամ:
Կյանքի ապահովագրավճար ՀՀ-ում առաջին եռամսյակում չի եղել, անձնական ապահովագրավճաը կազմել է 2 մլրդ 479 մլն դրամ, գույքի ապահովագրության վճարը՝ 1 մլրդ 221 մլն դրամ, 139 մլն դրամը՝ պատասխանատվության ապահովագրության գծով։ Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրավճարը կազմել է 5 մլրդ 524 մլն դրամ և 306 մլն դրամն այլ ապահովագրավճարների համար:
Ապահովագրական հատուցումները կազմել են առաջին եռամսյակում 4 մլրդ 175 մլն դրամ, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն 2 մլրդ 970 մլն դրամ, անձնական ապահովագրությունը ՝ 754 մլն դրամ, 320 մլն դրամ էլ կազմել են գույքի ապահովգրական հատուցումները: