Յուվենտուսի մարզիչը Կազեմիրոյի գոլի մասին. Երբեմն ֆուտբոլը մղձավանջային է լինում
СпортԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում (1:4):
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել տղաներին, քանի որ արտակարգ մրցաշրջան էր: Դարձանք Իտալիայի չեմպիոն, նվաճեցինք Գավաթը, ինչպես նաև հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրանց:
Առաջին խաղակեսում լավ էինք հանդես գալիս, սակայն երկրորդում «Ռեալն» ավելացրեց, իսկ մենք չկարողացանք պատասխանել: Ֆուտբոլը երբեմն մղձավանջային է լինում. Պյանիչի և Կազեմիրոյի հարվածներից հետո անդրադարձ եղավ, սակայն գնդակը միայն մեկ դեպքում հայտնվեց դարպասում:
Չեմ կարծում, որ «Յուվենտուսի» համար սա դարաշրջանի ավարտ է: Բուֆոնը և Բարցալին մեզ հետ են լինելու նաև հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլը շանս է տալիս քեզ նոր մրցաշրջանում»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: