Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ամուսնուս դուր չեն գալիս նման անհեթեթ կարծիքները». Սոնե Սիլվերը՝ ամուսնական կյանքի եւ պլաստիկ միջամտությունների մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

Երգչուհի Սոնե Սիլվերի հետ վերջին անգամ ծավալուն հարցազրույց ունեցել ենք անցած տարի, երբ Սոնեն ոչ միայն պատասխանել էր մեր հարցերին, այլեւ լուսանկարվել NEWS.am STYLE-ի գեղեցիկ ֆոտոշարքում: Այդ օրվանից ի վեր, երգչուհու կյանքում զգալի փոփոխություններ են եղել, որոնցից մեկն անցած տարվա հոկտեմբերին կայացած ամուսնությունն էր:

Երգչուհու եւ նրա ամուսնու՝ Արսենի կյանքի ամենակարեւոր օրվան եւս անդրադարձել ենք. որքանո՞վ է փոխվել Սոնեի կյանքն ամուսնությունից հետո եւ ինչպե՞ս է նա վերաբերվում վերջին շրջանում իր արտաքինի շուրջ տարածված բամբասանքներին:

Մարամասներն ընթերցեք Սոնեի հետ մեր նոր հարցազրույցում.

-Սոնե, ամուսնությունիցդ հետո առաջին անգամ ենք զրուցում: Այսընթացքում ինչո՞վ էիր զբաղված:

-Ես ինձ շատ լավ եմ զգում, այս ընթացքում հասցրեցի տեսահոլովակ ներկայացնել, եւս մեկ ռուսալեզու երգ թողարկեցի, հիմնականում զբաղված եմ լինում իմ երաժշտական գործունեությամբ:

-Շատ երգչուհիներ ամունանալուց հետո խնդիր են ունենումկարիերան շարունակելու՝ ամբողջովին նվիրվելով ընտանիքին: Քոդեպքում ինչպե՞ս եղավ: Ամուսինդ դե՞մ չէ, որ ակտիվորենզբաղվես երգով:

-Անկեղծ ասած՝ մենք երբեւէ այդ խնդիրը չենք ունեցել: Փառք Աստծո՝ նա ի սկզբանե ընդունել է իմ մասնագիտությունը, անգամ խոսակցություն չենք ունեցել այդ հարցի շուրջ: Հակառակը, ես հպարտ եմ, քանի որ նա ինձ թեւ ու թիկունք է դարձել: Նա մեծ ըմբռնումով է մոտենում իմ երաժշտական աշխարհին, միշտ ոգեւորում է ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ըստ իս՝ ընտանիքը յուրաքանչյուր կնոջ համար պետք է առաջնային լինի: Մեկը մյուսի հետ կապ չունի. կարիերան իր տեղում է, ընտանիքն՝ իր: Պետք չէ հանձնվել: Եթե առաջնային համարելով ընտանիքդ շարունակես նաեւ զբաղվել քո սիրելի աշխատանքով, երբեք խոչընդոտներ չեն առաջանա:

-Կյանքդ, հոգվիճակդ շա՞տ է փոխվել այս փուլում:

-Միանշանակ հոգեվիճակդ փոխվում է.... կյանքը դառնում է ավելի հաստատուն եւ իմաստալից, քանի որ արդեն ամբողջանում ես քո կեսի հետ եւ կարողանում ես կյանքում ավելի հաստատուն որոշումներ կայացնել: Աշխարհայացքս եւ բնավորությանս որոշ գծեր փոխվել են:

-Ամուսնուդ կարծիքը հաճա՞խ ես հաշվի առնում ինչ-որ բեմականկերպար կամ երգ ընտրելիս:

-Անշուշտ, ամեն հարց միասին ենք քննարկում: Չնայած, նրան բավականաչափ ճանաչելով, արդեն գիտեմ՝ ինչն է նրան դուր գալիս, ինչը՝ ոչ: Բայց գրեթե միշտ գալիս ենք նույն հայտարարի:

-Վերջերս համացանցում բուռն քննարվում էր այն փաստը, թե իբրպլաստիկ միջամտությունների ես դիմել: Ի՞նչ կասես այդ մասին:

-Անկեղծ ասած՝ ես հումորով եմ վերաբերվում այդ քննարկումներին: Հավատացեք՝ դրանք ոչ մի կերպ ինձ վրա չեն ազդում, քանի որ հաճախ անհեթեթություններ են խոսում: Նկատում եմ, որ մարդիկ չարացած են: Նրանց առիթ է պետք գրառումներ անելու եւ մեկին վիրավորելու համար: Խորապես ցավում եմ, որ կան նման մարդիկ, որոնք կարող են չճանաչելով քեզ եւ չիմանալով իրողությունը, իրենց թույլ տալ մանրանալ ու հանրային կերպով ամպագորգոռ կարծիքներ հայտնել:  Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում կամ բարեկամների մեջ կան պլաստիկ վիրահատություններ իրականացրած մարդիկ ու չեմ կարծում, որ դա այդքան սուր ու ծանր է ընկալվում: Ցավոք, հանրային մարդիկ են միշտ հայտնվում քննարկումների կիզակետում :) Չեմ զլանում նորից շեշտել, որ չեմ ենթարկվել պլաստիկ վիրահատության, բայց ավելացնեմ, որ դեմ չեմ ու երբեք չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր դիմել են պլաստիկ միջամտության: Իրենց կյանքն է՝ ինչպիսի արտաքինով ցանկանում են, թող այդպես ապրեն:

-Շատ հայտնիների դեպքում իրենց մասին հյուսվածբամբասանքները մտերիմներն ավելի ծանր են տանում: Քոդեպքում դա ինչպե՞ս է: Ամուսինդ, օրինակ, ինչպե՞ս էվերաբերվում նման խոսակցություններին:

-Մտերիմներս իմ փոխարեն շատ խորն են վիրավորվում եւ զայրանում: Ամուսնուս եւս դուր չեն գալիս նման անհեթեթ կարծիքները, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դա նրանց համար էլ կվերածվի հումորի:)

-Քո մասին հաճա՞խ ես լսում անհեթեթ բամբասանքներ: Կհիշե՞ս էլինչեր ես լսել:

-Ցավոք, աբսուրդի հասնող բամբասանքներ շատ եմ լսել: Ժամանակին զայրանում էի, նեղվում էի, նույնիսկ կարող էի արտասվել: Բայց հիմա իմ ուղեղից ջնջել եմ ցանկացած բացասական բան, քանի որ չեմ պատրաստվում կյանքս ու ներաշխարհս պղտորել եւ թույլ տալ, որ դա ինձ ներսից ուտի: Չարախոս մարդիկ եղել են, կան ու կլինեն: Կարծում եմ, կարեւորը՝ ինքներս մեզ փոխենք եւ փորձենք խղճալ այն մարդկանց, որոնք իրենց կյանքով չեն ապրում եւ փորձում են պղտորել ուրիշներինը: Խորապես ցավում եմ նրանց համար: Ուրախ եմ, որ մենք ապրում ենք փոքր քաղաքում եւ նման բամբասանքները չեն կարող երկար կյանք ունենալ, քանի որ ճշմարտությունը շատ շուտ է բացահայտվում:

-Սոնե, քեզ կատարյալ երջանիկ համարո՞ւմ ես:

-Այո, ես ինձ համարում եմ կատարյալ երջանիկ, բայց առջեւում էլ ավելի մեծ երջանիկ պահեր են սպասվում:) Մարդիկ շատ տարբեր կերպ են ընկալում երջանկությունը: Ինձ համար այն հոգեւոր բնույթ է կրում: Բոլորիս կյանքում էլ կան տարատեսակ խնդիրներ, բայց դա կապ չունի երջանիկ լինելու հետ: Առողջությունն արդեն իսկ մեծ երջանկություն է: Պետք չէ համեմատել եւ տառապել, թե ինչն է քեզ մոտ ստացվել, ինչը՝ ոչ: Ուղղակի պետք է ապրել՝ Աստծուն շնորհակալ լինելով:

-Ի՞նչ ես կարծում, ինչ է պետք կնոջն իրեն կատարյալ երջանիկզգալու համար:

-Ըստ իս՝ յուրաքանչյուր կնոջ սերն է երջանկացնում: Կատարյալ երջանիկ լինելու համար, առաջին հերթին, պետք է համբերություն ունենալ: Պետք է կարողանալ ճիշտ ընկալել երջանկություն ասվածը: Իրականում, շատ բան պետք չէ՝ կանանց երջանկացնելու համար: Թվում է, թե բարդ է կանանց հասկանալը, բայց, հակառակը, կինը երջանիկ զգալու պատճառ միշտ կարող է գտնել, ուղղակի պետք է կապը չկորցնել ներքին ձայնի հետ եւ լսել, թե ինչ է այն հուշում: Կինը կարող է երջանկանալ իր սիրելի աշխատաքով, բալիկներով, ընտանիքով, գեղեցկությամբ, սիրով՝ երջանիկ զգալու շատ պատճառներ կան: Պետք է կարողանալ նկատել երջանկությունը:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?