«Սպիտակ նավակ». 2-րդ տուրում Հայաստանը ներկայացնող թիմը հաղթանակ տոնեց 4-0 հաշվով
СпортԴպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մրցակիցն էր Կամչատկայի երկրամասի թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցախաղում մեր դպրոցականները առավելության հասան 4-0 հաշվով: 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հնդկաստանի թիմը, որը վաստակել է 8 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Դաղստանի Հանրապետության և Նովոսիբիրսկի մարզի թիմերը վաստակել են 7-ական միավոր: Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը իր ակտիվում ունի 6.5 միավոր և կիսում է 4-9-րդ հորիզոնականները: