Անտուան Գրիզման. Մնում եմ Աթլետիկոյում
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հաստատել է, որ ամռանը չի հեռանա ակումբից:
«Ապագայիս վերաբերյալ հարցերն արդեն ձանձրացնում են ինձ: CAS-ը տրանսֆերային արգելք է դրել «Աթլետիկոյի» վրա: Ակումբը չի կարող նորեկների ձեռք բերել: Խորհրդականիս հետ միասին որոշել ենք մնալ:
Այժմ բարդ շրջան է ակումբի համար: Եթե հիմա հեռանայի, դա հարված կլիներ «Աթլետիկոյի» համար: Ամեն ինչ քննարկել ենք ղեկավարության հետ, կվերադառնամ նոր մրցաշրջանում»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «ESPN»-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: