Միլանը 21 մլն եվրո կվճարի 31-ամյա կիսապաշտպանի համար
СпортՀռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիլյան կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ: Միլանցիները համաձայնեցրել են Արգենտինայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 21 մլն եվրոյով` գումարած 4 մլն եվրո բոնուսներ,- հաղորդում է «Football Italia»-ն:
Իտալական ակումբն արգենտինացուն առաջարկել է երեք տարվա պայմանագիր` 2.5 մլն եվրո աշխատավարձով: Բիլյան «Լացիոյում» է հանդես գալիս 2013 թվականից: Նրա պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2017-2018 մրցաշրջանում:
Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 29 խաղում Բիլյան խփել է 4 գնդակ: