Աթլետ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում
СпортԱթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային ՕԼիմպիական խաղերի մասնակից Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյանը երկրների երիտասարդների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չիլոյանը 100 մետր վազքում առաջինն է հատել եզրագիծը՝ գրանցելով 12.28 արդյունք: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլլադա Ալավերդյանը խոչընդատավազքում գրավել է երրորդ տեղը՝ 2000 մետր հաղթահարելով 11.10.76 արդյոււնքով:
Բալականյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ՝ Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը: