Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս. Բուքմեյքերների կանխատեսումը
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ: Բուքմեյքերական գրասենյակները չեն կասկածում, որ կհաղթի Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը, որի հաղթանակի գործակը 1.20 է: Կարիբյան ծովի ավազանում գտնվող երկրի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 13.00 գործակցով, ոչ ոքին՝ 7.00:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 68-րդն է, Սենթ Քիթս եւ Նեւիսը՝ 89-ը:
Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը Չեռնոգորիայի թիմի դեմ: