Բուֆոն. Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու եվս մեկ շանս կունենամ
СпортԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ դեռ եւս մեկ շանս ունի նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ, իսկ դա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու եւս մեկ շանս ունեմ: Հավանաբար, կարելի է համաձայնել, որ «Յուվենտուսի» համար բարդ կլինի ավելի լավ հանդես գալ, քան այս մրցաշրջանում: Այս տարի մենք կարող էինք իսկապես անհավանական մի բան անել: Ցավոք, չստացվեց»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենտուսը» 1:4 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»:
Ջանլուիջի Բուֆոնը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը՝ 39 տարեկան 126 օրական: Ամենատարեցը եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սաարը, որը 2011-ին եզրափակիչին մասնակցել է 40 տարեկան 211 օրական: