Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՖՈՏՈ. «Նորմա՞լ է, որ Ես 20 տարեկան եմ և հասցրել եմ 7 տղամարդու հետ սեքսով զբաղվել»

«Բարեւ, սիրելի Լյուսի: Մշտապես հետեւում եմ Ձեր գրառումներին ու հոդվածներին: Ես 20 տարեկան եմ եւ արդեն հասցրել եմ 7 հոգու հետ սեքսով զբաղվել: Առաջին անգամն ինձ խաբել են ու ստիպել, երբ 17 տարեկան էի: Դրանից հետո կյանքս հիմնովին փոխվեց: Ես շուտ եմ վստահում մարդկանց ու նվիրվում: Գրեթե չի ստացվում նորմալ հարաբերություններ կառուցել, քանի որ մարդիկ այս ամենն անբարոյականություն են համարում: Այժմ շփվում եմ մի երիտասարդի հետ, ով պահպանողական մտածելակերպ ունի: Չէի ցանկանա վատաբանել նրան, բայց ստիպված եմ նշել, որ չափազանց եսասեր է, ու դա արտացոլվում է մեր հարաբերություններում: Նրան պատմել եմ ողջ կյանքս: Վերջերս սեքսով զբաղվեցինք, եւ պարզապես սարսափելի էր. ոչ մի համբույր, ոչ մի քնքշանք: Ասում է, որ երբեք չի համբուրի անալ սեքսով զբաղված աղջկա: Ասում է, որ նորմալ է ինձ ընդունում, բայց երբեմն ինձ վիրավորող կատակներ է անում: Երբեմն այնպիսի զգացում ունեմ՝ կարծես շրջապատիս աղջիկներից վատն եմ. նրանք «անմեղ» են, իսկ ես՝ նվաստ: Նորմա՞լ է, որ այդքան տղաների հետ կապ եմ ունեցել: Երբեմն ինձ անբարո եմ զգում հենց այս վերջին տղայի հետ շփումից: Երբեմն մտածում եմ՝ արդյոք արդարացի եմ վարվել ծնողներիս հանդեպ, ովքեր չափազանց պահպանողական են: Հոգնում եմ այս «քյառթու» հասարակությունից, կարծես լավ է 20 տարուց ավելի զսպել սեռական ցանկությունները՝ հանուն կարմիր խնձորի եւ օժիտի: Խորհուրդ տվեք՝ ինչպես վատ չզգամ ինձ: Նորմա՞լ է մի քանի տղայի հետ սեքսով զբաղված լինելը»:

Նմանատիպ հարցադրումներով նամակներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը մի ամբողջ նյութի վերածվեց: Մեր հասարակությունում մի սեռահասուն մարդու սեռական կյանքը, զուգընկերների թիվը, ցավոք, շարունակում է ակտուալ մնալ այլ մարդկանց համար: Նամակին անդրադարձել եմ միտք առ միտք: Այն, իհարկե, ուղեցույց չէ, անձնական կարծիքների համախումբ է, բայց կարող է օգտակար լինել այն չափահաս, սեռահասուն աղջնակների համար, ովքեր հոգնում են իրենց սեռական կյանքից բխող խնդիրներից:

Բազմամիտ դարձեք

Կազմալուծեք «ես միամիտ եմ, շուտ եմ վստահում ու նվիրվում մարդկանց» հաստատումը: Միգուցե Դուք միամիտ լինելուց անգիտակցական շահե՞ր ունեք, բայց փաստացի տեսնում ենք, որ դա Ձեզ ամեն անգամ հստակ խանգարում է: «Միամիտ եմ» արտահայտությունը, ըստ իս, հավասարազոր է «հետեւանքների մասին մտածելու կամ պատասխանատվություն կրելու հավես չունեմ. ավելի հեշտ է ինքս ինձ միամիտ որակումը տամ» մտքին: Դադարեք միամիտ լինել: Երբեք մի վստահեք, քանի դեռ խաչաձեւ չեք ստուգել մարդու մոտեցումները կյանքին, առավել եւս՝ սեքսին: Փոխեք Ձեր՝ նվիրվելու սկզբունքները, բարձրացրեք դրանց չափանիշները, անցեք միամիտ աղջնակի փուլը. Ձեր վարած սեռական կյանքն ու այդ փուլը բոլորովին չեն համապատասխանում իրար: Բազմամիտ դարձեք:

Հեղհեղուկ բարոյականություն

Վերջ տվեք այնպիսի մարդկանց ու տղամարդկանց հետ շփվել, ովքեր սեռահասուն տարիքում սեռական կյանք ունենալն անբարոյականություն են համարում: Դա վտանգավոր գավառամտություն է: Չափահաս մարդն իրավունք ունի համակրել, ընտրել ու սեռական կյանք վարել ում հետ ցանկանում է՝ տղամարդ, կին, իրենից փոքր, իրենից մեծ: Բացառություն են կազմում անչափահասներն ու օրենքով պատժելի այլ դեպքերը: Վերջ, մնացածը Ձեր պատասխանատվության ու իրավունքի հարց է: Ընդ որում, Ձեր սեռական կյանքը պետք է «փրայվիթ» (մասնավոր) լինի բացարձակապես բոլորի համար: Ու Ձեր զուգընկերներն էլ պետք է պահպանեն այդ դրույթը: Իսկ դրա համար վստահելիության մթնոլորտ է պետք: Բարոյականության հարց այստեղ ընդհանրապես չկա:

Խոստովանությունն աղետ է

Երբեք, երբեք, ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ մի պատմեք հաջորդ սեքսուալ զուգընկերոջը նախորդների մասին: Այն էլ՝ մանրամասներ, սեքսի տեսակներ: Առավելագույնը, որ կարելի է տրամադրել տղամարդուն, «կույս չեմ, մնացածը քեզ չի վերաբերում՝ ոչ քանակ, ոչ տեսակ, ոչ որակ, ոչ ազգություն» նախադասությունն է: Փախեք այն տղամարդուց, ով Ձեզ համոզում է «խոստովանել»՝ վստահեցնելով, որ չի խանդում ու չի շահարկելու այդ ամենը: Ձեր անցյալը Ձեր նեղ անձնական կյանքն է. ընտրեք այնպիսի տղամարդու, ում դա չի հետաքրքրում:

Օրալն ու անալը՝ հայեցակարգում

Կարծում եմ՝ տղամարդը, ում համար օրալ, անալ կամ սահմանադրորեն չարգելված այլ սեքսուալ գործողությունները ճակատագրական ու խնդրահարույց են, չի կարող Ձեզ հանդարտ վերաբերվել: Հանեք դա Ձեր մտքից, քանի որ իրատեսական չէ: Ձեզ նորմալ մարդ համարում է այն տղամարդը, ում համար գնահատելի են Ձեր մարդկային կոլորիտը, ինտելեկտը, հումորը, ընկեր լինելու ձեւաչափը, մտածելակերպը, ծնողների ու երեխաների վերաբերյալ Ձեր մոտեցումները եւ այլն: Բայց ոչ երբեք՝ սեքսուալ զուգընկերների թիվն ու արած սեքսի տեսակները: Նման տղամարդիկ գլխացավանք են: Ի դեպ, նրանք լիովին ունակ են գտնելու իրենց տեսակին, հարաբերվելու նրանց հետ, այնպես որ հանգիստ թողեք այդ տեսակին:

Օրալն ու բարդույթները

Հետո, եթե տղամարդը չի հանդուրժում օրալ սեքսով զբաղվող աղջկա բերանը, ապա, ըստ տրամաբանության, չպետք է առհասարակ սեքսով զբաղվի նրա հետ: Եթե զբաղվում է, ուրեմն խորքային այլ խնդիրներ ունի. միգուցե ծայրահեղ սեռաքաղց ունի եւ չունի սեքսի այլընտրանք, բացի Ձեզնից: Միգուցե Ձեր հոգեկանի ու նյարդային համակարգի միջոցով ինքնահաստատման կարիք ունի: Այս բոլոր դեպքերն էլ տղամարդու անճարության, ինքն իրեն չկատարելագործելու մասին է խոսում: Ինչների՞դ է պետք նման տղամարդը:

Փախուստի հաջորդ առիթը

Առանց հետ նայելու, գլխապատառ փախուստի դիմեք այն տղամարդուց, ով ծաղրում է Ձեզ: Ոչ թե կատակաբանում կամ հումորաբանում, այլ հստակ ծաղրում ու հեգնում: Սա եւս ինքնահաստատման նշան է: Նա գտել է Ձեր թույլ կոճակներն ու հերթով սեղմում է դրանք: Սեղմվել, թե՝ ոչ, որոշում եք միայն Դուք: Հարգեք սեփական օրգանիզմն ու ուղեղը:

Սեքսն ու ծնողները

Քանզի չափահաս եք, ժամանակն է ընկալելու, որ Ձեր սեքսուալ կյանքը միմիայն Ձերն է. ոչ մայրիկինը, ոչ հայրիկինը: Եթե նրանց չեք վստահում, ուրեմն երբեք ու ոչ մի դեպքում մի պատմեք դրա մասին: Խնամքով թաքցրեք: Բայց հիշեք նաեւ, որ սեքսի հետեւանքների համար պատասխանատու եք Դուք՝ միանձնյա: Այսինքն, եթե չհղիանալու մեթոդներից անտեղյակ լինելու պատճառով հղիանաք պատահաբար, այդ հարցը լուծելու եք Դուք, որովհետեւ Ձեր ծնողները Ձեզ «կոչնչացնեն»: Եթե սեքսի ժամանակ պահպանակով չպաշտպանվելու պատճառով որեւէ սեռավարակ բաժին հասնի, բուժումն անցնելու եք ու վճարելու եք Դուք: Սա իմանալու դեպքում եւս ծնողները կխժռեն Ձեզ: Այսինքն՝ մեծահասակ լինելը, սեքսուալ կյանք ունենալը, ազատ ընտրություն կատարելը սքանչելի բաներ են, բայց դրա համար պետք է գրագիտություն, պատասխանատվություն, սթափություն: Բացառել է պետք նվնվանությունը, ինֆանտիլությունը, անադեկվատությունը, փնթի մոտեցումներն ու անվստահելի մարդկանց: Ձեր ծնողները ոչ մի իրավունք չունեն խառնվել Ձեր սեքսուալ կյանքին կամ դրա մասին որեւէ տեղեկություն պահանջել: Բայց նաեւ բացարձակապես պարտավոր չեն հոգալ Ձեր պատահական հղիության ու սեռավարակների խնդիրները: Սա է իրատեսական վիճակը:

Մանրամասն` այստեղ

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?