Ռոնալդուն Adidias-ի տարբերանշանը փոխել է Nike-ով (ֆոտո)
СпортՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի առթիվ թվիթերյան էջում հրապարակել է լուսանկար մանկությունից:
«Այս տղան գիտեր»,- լուսանկարը վերնագրել է 32-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով նաեւ Nike ընկերության տարբերանշանը: Իրականում, այդ լուսանկարում Ռոնալդուն եղել է Adidias ընկերության համազգեստով, սակայն կտրել է այն: Դա չի վրիպել երկրպագուների ուշադրությունից:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հովանավորչական պայմանագիր ունի Nike-ի հետ եւ տարեկան ստանում է 24 միլիոն եվրո: