«Բարսելոնան» աշխատանք է առաջարկել Յոհան Կրոյֆի որդուն
Спорт«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի որդի Յորդի Կրոյֆին առաջակել է կատալոնական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, հայտնում է AS-ը:
Այժմ Յորդի Կրոյֆը Թել Ավիվի «Մաքաբիի» մարզական տնօրենն է: Եթե նա տեղափոխվի «Բարսելոնա», կզբաղվի ակումբի տրանսֆերային հարցերով:
Հիշեցնենք, որ Յոհան Կրոյֆը «Բարսելոնայում» խաղացել է 1973-1978-ը, իսկ 1988-1996-ն աշխատել է կատալոնական ակումբի մարզչական շտաբում: