Գործակալ. Թուրանը կմնա Բարսելոնայում մինչև 2020 թվականը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանի գործակալ Ահմեդ Բուլութը մեկնաբանել է իր հաճախորդի` թիմը լքելու շշուկները:
«Արդան չի պատրաստվում լքել ակումբը: «Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի գործողություններից: Մենք չենք բանակցել այլ ակումբների հետ:
Իմ հաճախորդին դուր չեն գալիս այդ շշուկները: Արդան ցանկանում է մնալ ակումբում մինչև 2020 թվականը»,- Բուլութի խոսքն է մեջբերում իսպանական «AS»-ը:
Ավել վաղ հաղորդվում էր, որ թուրք կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: