Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.46 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.18 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.42 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.26 դոլարի: