Պանարմենիան մեդիա դպրոցի սաները հանդիպեցին Գարիկ Մարտիրոսյանի հետ
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Հումորիստ, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը հանդիպեց Պանարմենիան մեդիա դպրոցի սաների հետ: Նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են՝ դպրոցի սաներին հնարավորություն տալով շփվել տարբեր հայտնի մարդկանց հետ:
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի շնորհիվ, ով դասավանդում է մեդիա դպրոցում, ուսանողները հնարավորություն ունեցան ավելի քան մեկ ժամ իրենց հետաքրքրող հարցերը հղելու Գարիկ Մարտիրոսյանին:
Գարիկը խոսեց պրոդյուսերական աշխատանքի, մասնագիտական հմտությունների, հայկական և ռուսական հումորի մասին, ինչպես նաև հայկական հեռուստաշուկայում առկա հեռուստանախագծերից:
Գարիկ Մարտիրոսյանը պատմեց նաև ռուսական THT հեռուստաալիքի գլխավոր հումորային նախագծի` Քոմեդի քլաբի թիրախային լսարանի և հաջողության գաղտնիքի մասին:
Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում նյարդաբան-հոգեթերապևտի մասնագիտացումը ստացած Գարիկը ուսանողներին պատմեց նաև, թե որքան է օգնել իր մասնագիտությունը տարբեր կոնֆլիկտային հարցեր հարթելու համար:
Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, մեդիա դպրոցի սաները խմբակային լուսանկար և սելֆիներ արեցին:


Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի