Մոուրինյոն պատիվ է համարում Սուպերգավաթում «Ռեալ»-ի դեմ մրցելը
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-իգլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատիվ է համար ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում «Ռեալ»-ի դեմ մրցելը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար պատիվ կլինի մրցել «Ռեալ»-ի դեմ: Եվրոպայի լավագույն ակումբի դեմ պայքարը պատիվ է Եվրոպայի լիգայի հաղթողի համար: «Յունայթեդ»-ի նոր մրցաշրջանի նախապատրաստությունը հետաքրքիր կլինի թիմի համար, քանի որ մրցելու ենք «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի պես ակումբների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում իսպանական Marca հանդեսը:
Օգոստոսի 8-ին Պրահայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը հաղթել է Եվրոպայի լիգայում, և «Ռեալ»-ը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: