Ռոբերտ Լևանդովսկին` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ
СпортՄյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Kicker-ը: Պարբերականի անցկացրած հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի խաղերին մասնակցող 248 ֆուտբոլիստ: Լևանդովսկին ստացել է հարցվածների 25 տոկոսի ձայները: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են «Լայպցիգ»-ից Նաբի Կեյտան և «Բորուսիա»-ից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Լևանդովսկին Բունդեսլիգայում մասնակցել է 33 խաղի` խփել 30 գոլ: