ՀՄԸՄ 10-րդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքի վճարումից
Общество2017 թվականի հուլիսի 20-ից հուլիսի 29-ը Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերը, որոնք տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: ՀՀ կառավարությունը նախատեսում է 10-րդ համահայկական մարզախաղերի մասնակիցներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշման նախագիծն է ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում:
«Հայրենի հողի վրա իրականացվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ երիտասարդներին ոչ միայն մրցել տարբեր մարզաձևերում, բարեկամանալ, այլ, որ ավելի կարևոր է, ամրապնդել իրենց հայկական արմատները: ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի մասնակիցները հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ են և ժամանում են տարբեր երկրներից, ստանալով մուտքի արտոնագրեր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: