Արդա Թուրանը լրագրողի վրա հարձակվելու համար հեռացվել է Թուրքիայի հավաքականից
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը լրագրողի վրա հարձակվելու համար հեռացվել է Թուրքիայի հավաքականից:
Մակեդոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղից վերադառնալու ժամանակ Թուրքիայի թիմի 30-ամյա ֆուտբոլիստն օդանավում հարձակվել է թուրքական մարզական լրագրության վետերան Բիլալ Մեշեի վրա, անպատվել նրա: Նա դժգոհ է, որ լրագրողը Եվրո-2016-ից հետո մի քանի հոդված է գրել ազգային թիմում պարգեւավճարների թեմայով վիճաբանությունների մասին, հաղորդում է Hurriyet-ը:
Մեշեն մտադիր է դատի տալ Թուրանին: Մակեդոնիա - Թուրքիա ընկերական հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: