Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.15 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.12 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.06 դոլարի: