Սամվել Ալեքսանյանը՝ օրենքով գող «Զապ»-ի հետ հանդիպման մասին
ОбществоԵրեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը եւ քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը (Զապ) հանդիպել են Երեւանի կենտրոնում՝ «Մարիոթ» սրճարանում:
Լրագրողներ հետ զրույցում Ս. Ալեքսանյանը, պարզաբանում տալով, ասաց. «Սրճարանում եղել եմ, բայց դրսից եկած հյուրերի հետ: Ես ձեր ասած անձի հետ նստած չեմ եղել, չեմ տեսել սրաճարանում եղել է, թե չէ», - ասաց պատգամավորը՝ հրաժարվելով լրագրողների այլ հարցերին պատասխանել: