Հանրահայտ դերասան և ծաղրածու Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները
БлогԵրբեք վրեժխնդիր մի եղեք ստոր մարդկանց, ուղղակի դարձեք երջանիկ և նրանք դրան չեն դիմանա: Եղեք ինքնուսույց, մի սպասեք մինչ կյանքը կսովորեցնի: Երբեմն ինչ-որ բան ես հետաձգում վաղվա վրա և հետո սարսափով մտածում. իսկ վաղը՝ դա ախր ընդամենը մի քանի ժամ է:
Գիտե՞ք, ես ունեմ երջանկության իմ սեփական պատկերացումները: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկ այլ մարդու, թեկուզ մեկ հոգու՝ Երկրի վրա բոլոր մարդիկ երջանիկ կլինեն:
Ի՞նչ է ճակատագիրը: Դա, երբ մեկ ուղղով, իրար ընդառաջ շարժվում են երկու գնացք: Ընթանում են՝ գիշերով թռչելով մեծ արագությամբ և չեն կասկածում, որ հնարավոր է վթար լինի: Այնուամենայնիվ նրանք բախվում են: Ինչո՞ւ: Երևի ճակատագիր էր:
Բնության մեջ ոչինչ չի կորչում, բացի կատարված հույսերից: Մենք էլ կունենանք մեր հաղթանակները: Կարևորը, որ դրանք չլինեն զենքները ձեռքներիս: Ես երջանիկ կլինեմ, եթե հետո իմ մասին ասեն. նա բարի մարդ էր: Դա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել: Բայց բարությունը առաջին տեղում է:
Ի՞նչ է դժբախտությունը: Իմ կարծիքով դա մտերիմ մարդու կորուստն է: Ես արդեն իմ խաղակեսը խաղացել եմ, այժմ ավելացված ժամանակն է:
Ես սիրում էի սովորել մարդկանցից: Եվ ընդունել այն լավը, որը հատկանշական էր նրանց: Բայց ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են իմ մայրիկն ու հայրիկը: Նույնիսկ չնչին ժպիտից, օրգանիզմում անպայման սատկում է մեկ փոքրիկ միկրոբ:
Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը