Բորուսիայի կիսապաշտպանը վնասվածք է ստացել
СпортՃապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան ուսի վնասվածք է ստացել Սիրիայի հետ ընկերական խաղում (1:1):
Ինչպես տեղեկացնում է «AFP»-ն, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստն անհաջող ընկել է հանդիպման 10-րդ րոպեին: Նա կարող է բաց թողնել ԱԱ-2018-ի` Իրաքի հետ ընտրական խաղը, որը կկայանա հունիսի 13-ին:
Հիշեցնենք, որ Ճապոնիան վաստակած 16 միավորով B խմբի առաջատարն է: