Արմավիրում ներկայացվեցին ԵՄ երկրներ արտահանման գործիքները
ЭкономикаԱրմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները: Միջոցառմանը մասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի աշխատակիցները և այլ կառույցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵԶ) հնարավորությունները: Նա գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց միջազգային համագործակցության օրինակներ և տեղեկացրեց ՁԵՑ գործիքներից օգտվելու քայլերի մասին:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց ԵՄ արտահանման աջակցության կենտրոնի (Export Hel Desk) գործունեությունը և դեպի ԵՄ երկրներ արտահանման փուլերը: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը խոսեց դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության, Գերմանիայի ավագ փորձագետների ծառայությունների մանրամասները, գործունեության ոլորտները:
ՀԳԱԱ ներկայացուցիչ Անահիտ Խաչիկյանը պատմեց ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային՝ «Հորիզոն 2020» ծրագրի մասին:
Ապահովագրության գործակալությունից Գրիգոր Գասպարյանն էլ ներկայացրեց գործակալության գործունեությունը և համագործակցության ուղիները:
Հանդիպումը եզրափակվեց գործարարներին հուզող թեմաների առնչությամբ հարցուպատասխանով: