Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Ստավանգերում
СпортՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Ստավանգերի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորվեգական գերխոշոր մրցաշարում կայացավ երկրորդ տուրը: Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Պարտիայի 60-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ: