Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել
ОбществоՍտեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին հունիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով միջին տարիքի մի կին մահացել է, իսկ 4 տուժածին (10-ամյա տղա, 8-ամյա աղջիկ, 1 կին և 1 տղամարդ) տեղափոխել են Ստեփանավանի ԲԿ:
Ժամը 12:33-ին Ստեփանավանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ավտովթարից տուժած կինը գիտակցության չգալով մահացել է: Իսկ վարորդի՝ 1960 թ. ծնված Խ. Ս.-ի և երեխաների (2009 թ. ծնված Ռ. և 2007 թ. ծնված Հ. Հ.) առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: