Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վաղը կմեկնեն Թբիլիսի
СпортԱզատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:
Վաղն առավոտյան թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմում ընդգրկել է Գարիկ Բարսեղյանին, Միհրան Ջաբուրյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Մխիթար Գրիգորյանին (չորսն էլ` 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին, Վալոդյա Ֆրանգուլյանին, Հակոբ Ավետիսյանին, Արթուր Բաղդասարյանին (չորսն էլ` 65 կգ), Վալտեր Մարգարյանին, Խաչատուր Պապիկյանին (երկուսն էլ` 70 կգ), Գրիգոր Գրիգորյանին, Վարուժան Կոջոյանին (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանին, Մարզպետ Գալստյանին (երկուսն էլ` 86 կգ), Գեորգի Կետոևին, Շամիր Աթյանին (երկուսն էլ` 97 կգ) և Անդրանիկ Գալստյանին (125 կգ):
Վալոդյա Ֆրանգուլյանը սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: Սակայն, Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվակնին տեղեկացրել է, որ Ֆրանգուլյանը Թբիլիսիում մրցելու է 65 կգ քաշային կարգում: Գարիկ Բարսեղյանը, Հակոբ Ավետիսյանը և Գեորգի Կետոեւը հավաքականին միանալու են Վրաստանում: