Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ ՃՏՊ
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, կտրվի լրացուցիչ տեղեկություն: