Ռեալի հարձակվող. Խելագար կլինեի, եթե լքեի «արքայական ակումբը»
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է իր ապագայի մասին:
«Ցանկանում եմ խաղալ, լինել թիմի կարևոր մասնիկը, հատկապես գալիք մրցաշրջանում, երբ կանցկացվի Աշխարհի առաջնությունը: Ցանկանում եմ պայքարել իմ տեղի համար: Խելագար կլինեի, եթե լքեի «Ռեալը»:
Դժվար է պատկերացնել Իտալիա վերադառնալս, չնայած այն, որ իմ փորձն Ա Սերիայում անհավանական էր: Կցանկանայի մնալ «Ռեալում»: Իտալիայում միակ ակումբն ինձ համար «Յուվենտուսն» է»,- Մորատայի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և «Չելսին»: