Պատանի բռնցքամարտիկներն ընկերական մենամարտերում հաղթել են
СпортԲռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը Ռուսաստանում ընկերական հանդիպում է անցկացրել Կրասնոդարի երկրամասի իրենց տարիքային հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական թիմի կազմում հանդես են գալիս Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները: Ընկերական մենամարտերում պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է 8:5 հաշվով:
Հայաստանի հավաքականը Ռոստով էր մեկնել 13 մարզիկով՝ պատանիների ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի, մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանի գլխավորությամբ: