Շոուն շարունակվում է, պարոնա՛յք
АналитикаArmenia24.info-ը գրում է.
Երեկ սկսվեց «Սասնա Ծռերի» գործով առաջին դատական նիստը։ Այն ավելի շատ նման էր Օսկարի մրցանակաբաշխության, քան դատական նիստի։ Պարզապես ժյուրիի դերում հանդես էր գալիս հայ դատավոր։ Կողքի նայողի համար, բավականին զարմանալի կթվար այդ նիստը ՝ սկզբից մինչև վերջ։
Մեղադրյալների մուտքը մնում էր ազդարարեին բարձրախոսով ու ամեն ինչ իր տեղում կլիներ։ Նրանց բերում էին հերթով, սպասում մինչև հերթական մուտքի վերաբերյալ վանկարկումներն ավարտվեն ու նոր գալիս էր հաջորդը։ Միայն մեկ թերացում կար։ Վանկարկումներն այդքան էլ լիաթոք չէին։ Լավ չէին աշխատել։ Հատկապես խմբավարը ՝ մի շատ անհաջող ձայնով կին էր, որը զարմանալիորեն ճանաչում էր բոլորին։
Դատական նիստն այդպես էլ չսկսվեց։ Մեղադրյալները հրաժարվեցին ոտքի կանգնել դատարանի առջև։ Սա կարծես դարձել է օրինաչափություն։ Հայաստանի դատարաններն այլևս հարգանք չեն վայելում ու դա շատ վաղուց է այդպես։ Այս մասով, չենք կարող որևէ բան ասել մեղադրյալներին։ Անկախ այս գործի մանրամասներից ու «Սասնա Ծռեր» խմբի նկատմամաբ մեր վերաբերմունքից, պետք է փաստել, որ նման մոտեցումը դատարանին, դատական համակարգի նեխած լինելու մեջ է։ Սա այն դատարանն է, որը հլու հնազանդ ծառայել է Քոչարյանի ռեժիմին ու ծառայում է Սարգսյանի ռեժիմին։
Առավել տարօրինակ էր դատարանի պահվածքը, որն առաջարկում էր քննարկել ու կոմպրոմիսի գալ ոտքի չկանգնելու հարցում։ Սա արդեն աբսուրդ է։ Դեռ բախտերս բերել է, որ դատավորը չի առաջարկում դուրս գալ դահլիճից ու տղավարի լուծում տալ այս հարցին։ Իսկ սա շատ հնարավոր է դարձել Հայաստանում, հաշվի առնելով այն գողապետական վարքերն ու բարքերը, որոնք տիրում են։
Ատոմ Ոսկանյան