Սաշա Ֆիլիպովիչն ու Նարեկ Բեգլարյանը հեռացել են «Ալաշկերտից»
СпортՀայաստանի «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ հանաձայնությամբ խզել է պայմանագրերը սերբ կիսապաշտպան Սաշա Ֆիլիպովիչի եւ հարձակվող Նարեկ Բեգլարյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Երկու ֆուտբոլիստներն էլ համալրել էին «Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ գործող պայմանագրեր ունեին ակումբի հետ մինչեւ հաջորդ տարվա օգոստոսը:
Ֆիլիպովիչը 4 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում ավարտված առաջնությունում եւ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, իսկ Բեգլարյանը միայն մեկ խաղ է անցկացրել թիմի մարզաշապիկով եւ գրավել է «Արարատի» դարպասն առաջնության վերջին տուրի խաղում:
«Ալաշկերտը» հաջողություն է մաղթում երկու ֆուտբոլիստներին հետագա կարիերայում: