8 ֆուտբոլիստ այլևս հանդես չի գա Երևանի «Բանանցում»
Спорт«Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն այլևս չեն շարունակի 8 ֆուտբոլիստներ:
Նրանց հետ պայմանագրերի ժամկետները ավարտվել են կամ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Այդ ֆուտբոլիստներն են Վալտեր Պողոսյանը, Գրիգոր Մակարյանը, Նաիրի Մինասյանը, Գրիգոր Աղեկյանը, Արամ Քոչարյանը, Հովհաննես Իլանգյոզյանը, Վլադիմիր Բաբայանը և Էդուարդ Ավագյանը:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել բոլոր ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ մաղթել հետագա ֆուտբոլային կարիերայում: