Ոստիկանապետն աշխատանքից ազատել է ոստիկանության Գորիսի բաժնի պետին
ОбществоՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։
Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից։ «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ, տեղաշարժեր մշտապես լինում են»,-տեղեկացրին ոստիկանությունից: